Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք, ապաքինվել է 9 պացիենտ
Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք, ապաքինվել է 9 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 35 819:
Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, կլինիկայից դուրս է գրվել երկու պացիենտ: Գերատեսչության փոխանցմամբ, բուժման փուլում գտնվող պացիենտներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:
Առողջապահության նախարարության տվյալներով, կլինիկայում բուժում է ստանում 92 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 29, առցանց-կլինիկայում՝ 78 մարդ: