Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք
Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

Աջարիայի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք, ապաքինվել է 30 պացիենտ: Տեղեկությունը տարածում Աջարիայի առողջապահության նախարարությունը:

Կլինիկայից դուրս է գրվել ապաքինված 11 պացիենտ:

Շրջանում 5 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք միացված են արհեստական շնչառության սարքին:

Աջարիայի կլինիկաներում բուժում է ստանում 143 կորոնավարակակիր, կովիդ-հյուրանոցում՝ 90, առցանց-կլինիկայում՝ 107: