Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 68 նոր դեպք, ապաքինվել է 85 պացիենտ
Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 68 նոր դեպք, ապաքինվել է 85 պացիենտ: Մինչ օրս ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 38 180:
Աջարիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կլինիկայից դուրս է գրվել 12 ապաքինված պացիենտ:
Շրջանում 8 վարակակիր պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է:
Նախարարության տվյալներով, կլինիկաներում բուժում է ստանում 413 պացիենտ, կովիդ-հյուրանոցներում՝ 332-ը, առցանց-կլինիկայում՝ 696-ը:
Վըրջին 24 ժամում Աջարիայում կորոնավիրուսից մահացել է երկու պացիենտ: