Երեկվա համեմատ, վարակման նոր դեպքերի թիվն Աջարիայում գրեթե կրկնապատկվել է: Վերջին մեկ օրում արձանագրվել է վարակման 545 նոր դեպք:
Շրջանում ապաքինվել է 272 պացիենտ: Ընդհանուր, Աջարիայում կորոնավիրուսից ապաքինվել է 7072 անձ:
Այս պահի դրությամբ վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 4500: Ամենածանր պացիենտները մնում են Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում, որտեղ 48 անձ վերակենդանացման բաժանմունքում է, իսկ 10-ը ծայրահեղ ծանր վիճակում է և միացված է արհեստական շնչառության սարքին: