Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 42 նոր դեպք, ապաքինվել է 16 պացիենտ
Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 42 նոր դեպք, ապաքինվել է 16 պացիենտ:
Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, 6 ապաքինված դուրս է գրվել կլինիկայից:
Շրջանում երեք վարակակիր պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է: Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին:
Աջարիայի կլինիկաներում բուժում է ստանում 113 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 31-ը, առցանց-կլինիկայում՝ 102-ը: