Վերջին 24 ժամում Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 369 նոր դեպք և ապաքինվել՝ 301 կովիդ-վարակակիր: Ընդհանուր, շրջանում ապաքինվել է 5684 պացիենտ:
Կովիդ-կլինիկաներում բուժում է ստանում 637 պացիենտ, այդ թվում՝ 24 անչափահաս և 30 հղի: Վերակենդանացման բաժանմունքում է 84 պացիենտ: Արհեստական շնչառության սարքին միացված է 11-ը: Ազատ մահճակալների թիվը կազմում է 56:
Կովիդ-հյուրանոցներում գտնվում է 1119 անձ, նրանցից 78-ը՝ անչափահաս:
Աջարիայում բնակարանային բուժում է ստանում ավելի քան 1700 անձ, ովքեր բժիշկների հսկողության տակ են: