Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք, ապաքինվել է 22 պացիենտ
Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք, ապաքինվել է 22 պացիենտ

Աջարիայի առողջապահության նախարարության տվյալներով, այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք, ապաքինվել է 22 պացիենտ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 34 847:

Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, կլինիկայից դուրս է գրվել 9 պացիենտ:

Նախարարության տվյալներով, ծայրահեղ ծանր վիճակում է 6 պացիենտ:

Ընդհանուր, շրջանի կլինիկաներում բուժում է ստանում 184 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 122, առցանց կլինիկայում՝ 197: