Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 328 նոր դեպք, ապաքինվել է 284 պացիենտ, մահացել՝ երկուսը
Վերջին 24 ժամվա ընթացքում Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 328 նոր դեպք, ապաքինվել է 284 պացիենտ, մահացել՝ երկուսը:
Մահվան երկու դեպքն էլ արձանագրվել են Բաթումիի հանրապետական հիվանդանոցում: Մեկը 61 տարեկան կին էր, իսկ մյուսը՝ 75 տարեկան կին:
Աջարիայի առողջապահության նախարարությունը պաշտոնական տեղեկատվություն է տարածել մահացածների մասին:
«61-ամյա կինը մահացել է Հանրապետության հիվանդանոցում, նա կլինիկա է տեղափոխվել հոկտեմբերի 12-ին: Ախտորոշում/անամնեզ. կորոնավիրուս, սուր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն, սրտի կանգ: Երիկամների քրոնիկ հիվանդություն, զարկերակային բարձր ճնշում, շաքարային դիաբետ, ինսուլինից կախվածություն:
Հանրապետական հիվանդանոցում մահացած 75-ամյա կինը կլինիկա է տեղափոխվել հոկտեմբերի 10-ին: Ախտորոշում/անամնեզ. «Կովիդ -19», սուր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն, սրտի հիվանդություն, սրտի քրոնիկ անբավարարություն, շաքարային դիաբետ», – ասվում է տեղեկատվության մեջ: