Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 20 նոր դեպք, ապաքինվել է 14 պացիենտ
Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 20 նոր դեպք: Տեղեկությունը տարածում է Աջարիայի առողջապահության նախարարությունը:
Գերատեսչության փոխանցմամբ, ապաքինվել է 14 պացիենտ, մինչ օրս ապաքինվել է 35 876 պացիենտ:
Բացի այդ, կլինիկայից դուրս է գրվել 7 պացիենտ, ծայրահեղ ծանր վիճակում արհեստական շնչառության սարքին է միացված երեք պացիենտ:
Կլինիկայում բուժում է ստանում 103 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 37-ը, առցանց կլինիկայում՝ 82-ը: