Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք: Տեղեկությունը տարածում է Աջարիայի առողջապահության նախարարությունը:
Գերատեսչության փոխանցմամբ, ապաքինվել է 10 պացիենտ, մինչ օրս ապաքինվել է 35 876 պացիենտ:
Բացի այդ, կլինիկայից դուրս է գրվել երեք պացիենտ, ծայրահեղ ծանր վիճակում արհեստական շնչառության սարքին է միացված երեք պացիենտ:
Կլինիկայում բուժում է ստանում 105 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 27-ը, առցանց կլինիկայում՝ 76-ը: