Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 167 նոր դեպք, ապաքինվել է 98 պացիենտ:
Աջարիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կլինիկայից դուրս է գրվել 30 ապաքինված պացիենտ:
Շրջանում 7 վարակակիր պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է:
Նախարարության տվյալներով, կլինիկաներում բուժում է ստանում 443 պացիենտ, կովիդ-հյուրանոցներում՝ 343-ը, առցանց-կլինիկայում՝ 720-ը:
Շրջանում ընդհանուր պատվաստվել է 4 153 մարդ: