Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 164 նոր դեպք, ապաքինվել է 70 պացիենտ
Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 164 նոր դեպք, ապաքինվել է 70 պացիենտ

Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 164 նոր դեպք, ապաքինվել է 70 պացիենտ, մահացել՝ մեկ պացիենտ:

Աջարիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կլինիկայից դուրս է գրվել 38 ապաքինված պացիենտ:

Շրջանում 7 վարակակիր պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է:

Նախարարության տվյալներով, կլինիկաներում բուժում է ստանում 353 պացիենտ, կովիդ-հյուրանոցներում՝ 224-ը, առցանց-կլինիկայում՝ 558-ը: