Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 141 նոր դեպք
Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 141 նոր դեպք

Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 141 նոր դեպք, ապաքինվել է 118 պացիենտ, մահացել՝ մեկ անձ:

Աջարիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կլինիկայից դուրս է գրվել 36 ապաքինված պացիենտ:

Շրջանում 8 վարակակիր պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է:

Նախարարության տվյալներով, կլինիկաներում բուժում է ստանում 451 պացիենտ, կովիդ-հյուրանոցներում՝ 351-ը, առցանց-կլինիկայում՝ 742-ը: