Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 117 նոր դեպք, ապաքինվել է 79 պացիենտ, մահացել՝ երկու պացիենտ:
Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 37 354:
Աջարիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կլինիկայից դուրս է գրվել 28 ապաքինված պացիենտ:
Շրջանում 6 վարակակիր պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է:
Նախարարության տվյալներով, կլինիկաներում բուժում է ստանում 366 պացիենտ, կովիդ-հյուրանոցներում՝ 293-ը, առցանց-կլինիկայում՝ 681-ը: