Աջարիայի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 107 նոր դեպք:
Աջարիայի առողջապահության նախարարության տվյալներով, շրջանում կորոնավիրուսից ապաքինվել է 122 պացիենտ: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 32 600:
Վերջին մեկ օրում կլինիկայից դուրս է գրվել ապաքինված 35 պացիենտ:
Բուժում է անցնում 357 պացիենտ, կովիդ-հյուրանոցում է 281-ը:
Ծայրահեղ ծանր վիճակւմ է 11 պացիենտ: Հանրապետական հիվանդանոցում մահացել է մեկ պացիենտ, 84-ամյա տղամարդ:
Վրաստանում կորոնավիրուսի 2 058 նոր դեպք է արձանագրվել, ապաքինվել է 529 պացիենտ: