Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 102 նոր դեպք, ապաքինվել է 106 պացիենտ, մահացել՝ մեկ մարդ:
Աջարիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կլինիկայից դուրս է գրվել 20 ապաքինված պացիենտ:
Շրջանում 10 վարակակիր պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է:
Նախարարության տվյալներով, կլինիկաներում բուժում է ստանում 357 պացիենտ, կովիդ-հյուրանոցներում՝ 218-ը, առցանց-կլինիկայում՝ 492-ը: