Աջարիայում 102-ամյա կինը պատվաստվել է Covid-19-ի դեմ: Էմինե Ջորբենաձեն այսօր Բաթումիի հանրապետական հիվանդանոցում պատվաստվել է «Pfizer»-ի առաջին դեղաչափով:
«Ես ականատես եմ եղել երրորդ համաճարակին իմ երկար կյանքի ընթացքում: Ես ավելի քան հարյուր տարեկան եմ, բայց ապրել եմ ուզում: Ես հավատում եմ, որ պատվաստումը կպաշտպանի ինձ, ուստի եկա և պատվաստվեցի: Ես ինձ լավ եմ զգում և հավատում եմ, որ դեռ շատ տարիներ կապրեմ», – պատվաստումից հետո ասաց Էմինե Ջորբենաձեն:
Տարեց կինը հորդորում է տարեցներին չվախենալ և պատվաստվել, քանի որ ասում է, որ փրկվելու միակ միջոցը պատվաստումն է:
Աջարիայում ապրում է 100 եւ բարձր տարիքի 64 քաղաքացի: