Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 84 նոր դեպք, ապաքինվել է 127 պացիենտ:
Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, 33 ապաքինված արդեն դուրս է գրվել կլինիկայից:
Նրանց փոխանցմամբ, Աջարիայի շրջանում ծայրահեղ ծանր է 8 պացիենտի վիճակը և նրանք միացված են արհեստական շնչառության սարքին:
Այս պահի դրությամբ կլինիկաներում բուժում է ստանում 310 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 285-ը: