Աջարիայի ոստիկանությունը ձերբակալել է մեկ անձի՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման և իրացման փորձի մեղադրանքով
ՆԳՆ Աջարիայի ոստիկանության բաժնի Խելվաչաուրիի շրջանային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի, 1980 թվականին ծնված Ջ.Ֆ.-ն՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու փորձ կատարելու մեղադրանքով։ Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ հանցագործությունը պատժվում է մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
«Իրավապահները Բաթումիում Ջ.Ֆ.-ի անձնական և ժամանակավոր բնակելի բնակարանի խուզարկության ժամանակ որպես ապացույց առգրավել են առանձնապես խոշոր չափի «Ալֆա-ՊՎՊ» թմրամիջոց։ Իսկ 17 վայրերից որպես ապացույց առգրավվել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց, որը թմրանյութի մեղադրանքով ձերբակալված անձի կողմից տեղադրվել է հետագա իրացման նպատակով։
Ջ.Ֆ.-ի ժամանակավոր բնակության վայրի խուզարկության արդյունքում ոստիկանները որպես ապացույց առգրավել են նաեւ էլեկտրական կշեռք, պոլիէթիլենային տոպրակներ, կպչուն ժապավեն։ Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 6-րդ մասով և 19-260-րդ հոդվածի 7-րդ մասով»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած տեղեկատվության մեջ։