Աջարիայի ոստիկանությունը ձերբակալել է Ինտերպոլի կողմից կարմիր ծանուցագրով հետախուզվող օտարերկրյա քաղաքացու
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, Ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են 1964 թվականին ծնված Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Է.Գ.-ին, որը հետախուզվում էր Ինտերպոլի կարմիր ծանուցագրով։
ՆԳՆ-ի տվյալներով՝ ձերբակալված Է.Գ.-ն Թուրքիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Ինտերպոլի կարմիր ծանուցագրով՝ հանցագործություն կատարելու նպատակով զինված խումբ ստեղծելու և ղեկավարելու, պետական հաստատության կողմից հայտարարված մրցույթի վրա անօրինական ազդեցություն գործադրելու և ծանրացուցիչ հանգամանքներում կողոպուտ կատարելու մեղադրանքներով։
«Կալանավորվածը Վրաստանի սահմանը հատել է մինչև նրա նկատմամբ հետախուզման որոշում կայացնելը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները Է.Գ.-ին ձերբակալել են Բաթումիում իրականացված քննչական գործողությունների արդյունքում։
Ներկայումս ձերբակալվածների նկատմամբ ընթանում են օրենքով նախատեսված արտահանձնման ընթացակարգերը», – նշվում է ՆԳՆ տեղեկատվության մեջ։