Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի ղեկավար է նշանակվել Գիորգի Բուխրաշվիլին
Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի ղեկավար է նշանակվել Գիորգի Բուխրաշվիլին

Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Գիորգի Բուխրաշվիլին։ Այս տեղեկությունը հաստատել են Վրաստանի Հանրային Հեռուստաընկերությանը ՆԳՆ-ից։

Գիորգի Բուխրաշվիլին այս պաշտոնում փոխարինել է Գրիգոլ Բեսելիային, ով այսօր լքել է պաշտոնը։

Ինչպես նշում են ՆԳՆ-ում, Գիորգի Բուխրաշվիլիի նշանակումն իրականացվել է ռոտացիայի շրջանակում։

«Ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումներում դեպարտամենտների ղեկավարների ռոտացիոն փոփոխությունը պարբերաբար իրականացվում է, ինչը նպատակ ունի բարձրացնել ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը», – հայտարարել են ՆԳՆ-ում։