Կորոնավիրուսի նոր դեպքերից 97-ն արձանագրվել է Աջարիայի շրջանում:
Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, վերջին մեկ օրում շրջանում ապաքինվել է 290 պացիենտ, նրանցից 47-ն արդեն դուրս է գրվել կլինիկայից:
Աջարիայի շրջանում կլինիկայում բուժում է ստանում 568 պացիենտ, 601-ը՝ կովիդ-հյուրանոցում, 1 761-ը՝ առցանց-կլինիկայում:
33 պացիենտի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է և նրանք միացված են արհեստական շնչառության սարքին: