Աջարիայի կովիդ-կլինիկաներում բուժում է ստանում 542 անձ, նրանցից 51-ը մնում է վերակենդանացման բաժնում

Այսօր Աջարիայում արձանագրվել է մահացության ամենաբարձր ցուցանիշը: Կորոնավիրուսից մահվան 9 դեպքից 5-ն արձանագրվել է Աջարիայում, նրանցից երկուսը կին է և երեքը՝ տղամարդ:

Նրանք բուժում էին ստանում Բաթումիի հանրապետական հիվանդանոցի և Բաթումիի բժշկական կենտրոնում:

Այսօրվա տվյալներով, շրջանում արձանագրվել է 207 նոր դեպք, ապաքինվել է 248 պացիենտ:

Կլինիկաներում բուժում է ստանում 542 անձ, այդ թվում՝ 19 անչափահաս, 23 հղի: Նրանցից 51-ը մնում է վերակենդանացման բաժնում:

Կովիդ-հյուրանոցներում գտնվում է 794 պացիենտ, այդ թվում 70 երեխա, բնակարանային բուժում է ստանում 900 վարակակիր:

Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, այս պահի դրությամբ կլինիկաներում կա ավելի քան 60 ազատ տեղ: