Աջարիայի կառավարությունում հայտարարում են, որ ակտիվ աշխատանքներ են տարվում Բաթումի արդյունաբերական գոտու գործարկման ուղղությամբ
Ակտիվ աշխատանքներ են տարվում Բաթումիի արդյունաբերական գոտին գործարկելու ուղղությամբ։ Աջարիայի կառավարության տեղեկատվության համաձայն՝ արդյունաբերական գոտու տարածքում իրականացվում են ենթակառուցվածքային կարեւոր ծրագրեր, որոնք նախատեսում են կոմունալ եւ ճանապարհային ենթակառուցվածքների կազմակերպում։
Նրանց տվյալներով՝ տարածքում կիրականացվի նաև գազաֆիկացում և ինտերնետ կապ, արտաքին լուսավորության և ջրահեռացման համակարգ։
Աջարիայի կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն Բաթումիի քաղաքապետ Արչիլ Չիքովանիի հետ ծանոթացել է Բաթումիի արդյունաբերական գոտում ճանապարհների կառուցման և ձևավորման աշխատանքներին։
Ենթակառուցվածքային ծրագրերի համար նախատեսված է 13,6 մլն լարի։
Աջարիայի կառավարության տեղեկատվության համաձայն՝ այս փուլում արդյունաբերական գոտու շուրջ 10 ճանապարհահատվածների վրա կատարվում է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Ձեռնարկությունների հիմնումը ընթացքի մեջ է 90 հեկտար հողատարածքի վրա։ Նախատեսվում է իրականացնել 75 մլն լարիի մասնավոր ներդրում, որը կստեղծի 1500 աշխատատեղ։ Աջարիայի կառավարությունում նշում են, որ 25 ներդրումային ծրագիր արդեն իսկ ընթացքի մեջ է։