Աջարիայի կառավարության տան առջև բողոքի ցույց է ընթանում կորոնավիրուսի դեմ սահմանափակումների չեղարկման պահանջով
Աջարիայի կառավարության տան առջև բողոքի ցույց է ընթանում կորոնավիրուսի դեմ սահմանափակումների չեղարկման պահանջով

Բաթումիում բողոքի ցույց է ընթանում կորոնավիրուսի դեմ սահմանափակումների չեղարկման պահանջով:

Աջարիայի կառավարության տան առջև, որտեղ ընդդիմության ներկայացուցիչներն անցկացնում են բողոքի ցույցեր, գտնվում են նաև երիտասարդներ, ովքեր հայտարարում են, որ սահմանափակումների պատճառով կորցրել են աշխատանքը:

Ցուցարարների հայտարարությամբ, նրանք առաջին հերթին պահանջում են չեղարկել ժամը 21:00-ից մինչև առավոտյան ժամը 05:00-ն տեղաշարժի արգելքը:

«Պարետային ժամն ամենաշատն է մեզ խանգարում: Ենթարկվեցինք կանոնակարգերին, սակայն այլևս չենք կարող, վերադարձնեն մեր սովորական կյանքը և աշխատանքները: Այստեղ հիմնականում գտնվում են ռեստորանային բիզնեսին ներգրավված մարդիկ»,- ասում է ցույցի մասնակից, երաժիշտ Գիորգի Լիպարտելիանին:

Ցույցի մասնակիցներն ասում են, որ բողոքը կստանա պարբերական բնույթ և կշարունակվի մինչև սահմանափակումների չեղարկումը:

Նրանց հայտարարությամբ, տեղաշարժի սահմանափակումը խախտում են և չեն պատրաստվում տարածքը լքել մինչև առավոտ: