Աջարիայի կառավարության շենքի դիմաց անցկացվող բողոքի ցույցին տեղի է ունեցել բախում
Աջարիայի կառավարության շենքի դիմաց անցկացվող բողոքի ցույցին տեղի է ունեցել բախում

Աջարիայի կառավարության շենքի դիմաց անցկացվող բողոքի ցույցին տեղի է ունեցել բախում:

«Չզիջես» կազմակերպության ներկայացուցիչները փորձել են կառավարության շենքի վրա պիտակներ փակցնել, ինչը իրավապահները թույլ չեն տվել, և այդ ամենը վերաճել է բանավոր, ապա ֆիզիկական առճակատման:

Ցուցարարներից մեկը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է կլինիկա: Բացի այդ, ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու: Ըստ Աջարիայի ոստիկանության վարչության պետի տեղակալ Իրակլի Մճեդլիշվիլիի, ձերբակալվածների թվում է «Միացյալ ազգային շարժման» անդամ Ջելալ Քիքավան:

«Հավաքի երկու մասնակիցներ բերման են ենթարկվել, ինչպես նաեւ Ջելալ Քիքավան: Նրանք դիմադրում էին ոստիկանության պահանջներին, մենք մանրամասները կտարածենք ավելի ուշ», – հայտարարել է Իրակլի Մճեդլիշվիլին:

Այս պահին իրավիճակը Աջարիայի կառավարության շենքի մոտ դեռ լարված է: