Աջարիայի կառավարության նոր նախագահին և նախարարների կաբինետի անդամներին հաստատելու են այսօր
Աջարիայի կառավարության նոր նախագահին և նախարարների կաբինետի անդամներին հաստատելու են այսօր

Աջարիայի կառավարության նոր նախագահին և նախարարների կաբինետի անդամներին հաստատելու են այսօր: Աջարիայի գերագույն խորհրդի արտահերթ նիստը սկսվելու է ժամը 15:00-ին:

Նրանց հաստատման համար հարկավոր է 11 ձայն, իսկ մեծամասնությունը խորհրդում ունի 14 ձայն:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Աջարիայի կառավարության նախագահի թեկնածու է առաջադրել Թոռնիկե Ռիժվաձեին:

Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության նախկին նախագահ Զուրաբ Պատարաձեն հրաժարական է տվել հուլիսի 4-ին: