Աջարիայի կառավարության նախագահի զեկույցի լսումն ընթանում է աղմուկի ֆոնին
Աջարիայի կառավարության նախագահի զեկույցի լսումն ընթանում է աղմուկի ֆոնին

Աջարիայի Գերագույն խորհրդում աղմուկի ֆոնին ընթանում է Աջարիայի կառավարության նախագահի զեկույցի լսումները։

«Ազգային շարժումը» Թոռնիկե Ռիժվաձեին մեղադրել է նրանում, որ «Ռեդիսոն» հյուրանոցում ռուսական երգեր է լսել նախ կադիրովցիների, ապա՝ ռուս սպաների հետ։

«Ասացեք, պարոն Թոռնիկե, դուք ռուս սպաների հետ միասին լսե՞լ եք այս երգը, ձեր երեխաներով երդվեք, լսե՞լ եք, թե՞ ոչ։ Ես ունեմ այս երգի ձայնը»,- ասել է Թոռնիկե Ռիժվաձեին՝ «Ազգային շարժման» պատգամավոր Գիորգի Կիրթաձեն։

Թոռնիկե Ռիժվաձեի խոսքով՝ ինքը նմանատիպ երգեր չի լսում:

«Ես նման երգեր չեմ լսում, եթե լսում եք, լսեք։ Կամ ի՞նչ է նշանակում երեխաներով երդվեք, որտեղի՞ց ես սովորել այդպես ապրել, ո՞ր քաղաքում, ո՞ր երկրում, ամոթ է։ Ես ձեզ կտամ երգացանկ, թե ինչ եմ լսում»,- դիմել է Թոռնիկե Ռիժվաձեն։

Աջարիայի կառավարության նախագահի զեկույցի լսումները վեց ժամ է շարունակվում են։