Աջարիայի կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեն հրաժարական է տվել
Աջարիայի կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեն հրաժարական է տվել

Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեն հրաժարական է տվել: Այս մասին Պատարաձեն հայտարարել է անցկացված մամլո ասուլիսին: Ճեպազրույցին Զուրաբ Պատարաձեն ամփոփել է նշված պաշտոնին աշխատանքի ժամանակահատվածը և զրուցել իրականացված նախագծերի մասին: Նա նախագծերի իրականացմանն աջակցելու համար շնորհակալություն է հայտնել «Քարթու հիմնադրամին» և Բիձինա Իվանիշվիլուն:

«Կայացրել եմ որոշում, լքել Աջարիայի կառավարության նախագահի պաշտոնը: Որոշումն ընդունվել է թիմային, եղել եմ և մնում եմ «Վրացական երազանքի» անդամ, շնորհակալություն եմ ցանկանում հայտնել «Վրացական երազանքին», որը տվեց հնարավորություն, հոգ տանեի մեր շրջանի մասին»,- հայտարարել է Զուրաբ Պատարաձեն:

Զուրաբ Պատարաձեն Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության նախագահ էր ընտրվել 2016 թվականի հուլիսին:

Զուրաբ Պատարաձեի հրաժարականից հետո հրաժարական է տալիս նաև Աջարիայի նախարարների կաբինետը: