Աջարիայի Ջոճո գյուղում փրկարարները հատնաբերել են սողանքի հետևանքով հողակույտի տակ մնացած ևս մեկ մարդու դի
Աջարիայի Ջոճո գյուղում փրկարարները հատնաբերել են սողանքի հետևանքով հողակույտի տակ մնացած ևս մեկ մարդու դի

Աջարիայում, Խելվաչաուրիի Ջոճո գյուղում փրկարարները հատնաբերել են սողանքի հետևանքով հողակույտի տակ մնացած ևս մեկ մարդու դի: Մահացածը կին է, ով ամուսնու և երեխայի հետ միասին գտնվում էր տանը:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փոխանցմամբ, փրկարարները որոնում են տղամարդու և անչափահասի:

Բացի այդ, փրկարարները այսօր հայտնաբերել են հողային զանգվածի տակ մնացած ևս երկու մարդու դի: Նրանք գտնվում էին մեքենայում, որը երեկ տարել էր սողանքը:

Ուշ գիշեր Աջարիա են մեկնել լրացուցիչ խմբեր Սամեգրելոյից, Իմերեթիից և Թբիլիսիից: Ընդհանուր, 60 հրշեջ-փրկարար է մեկնել հատուկ հագեցվածությամբ և տեխնիկայով: Այսօր առավոտյան Թբիլիսիից լրացուցիչ մեկնել է 50 հոգուց բաղկացած խումբ: