Աջարիայի հեռուստատեսության և ռադիոյի տնօրեն է ընտրվել Վլադիմիր Տատիշվիլին
Խորհրդականների խորհրդի անդամները Վլադիմիր Տատիշվիլիին ընտրել են Հանրային հեռարձակման Աջարիայի հեռուստատեսության և ռադիոյի տնօրենի պաշտոնում։
Խորհրդականների խորհրդի հինգ անդամներից երեքը աջակցել են Տատիշվիլիի թեկնածությունը։
Աջարիայի հեռուստատեսության և ռադիոյի տնօրենն ընտրվել է երեք տարի ժամկետով։ Վլադիմիր Տատիշվիլին իր պարտականությունները կսկսի նոյեմբերի 22-ից։
Հիշեցնենք, որ Հանրային հեռարձակողի Աջարիայի հեռուստատեսության եւ ռադիոյի տնօրենի մրցույթը հայտարարվել էր երկրորդ անգամ։ Նախորդ մրցույթում խորհրդի անդամները չկարողացան տնօրեն ընտրել, ոչ մի թեկնածու չէր հավաքել ձայների մեծամասնությունը։