Աջարիայի Գերագույն խորհուրդը հաստատել է 2023 թվականի բյուջեի նախագիծը
Աջարիայի Գերագույն խորհուրդը հաստատել է տարածաշրջանի 2023 թվականի բյուջեի նախագիծը։ Հաջորդ տարվա բյուջեն գերազանցում է կես միլիարդը և կազմում է 535 549 400 լարի։ Նախորդ տարվա համեմատ բյուջեն ավելանում է 11 տոկոսով։
Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ առաջնահերթությունը սոցիալական ոլորտն է, կրթական և ենթակառուցվածքային նախագծերը։ Առողջապահության ֆինանսավորումն ավելանում է։
Ֆինանսական փաստաթուղթը պաշտպանել է միայն «Վրացական երազանքի» պատգամավորությունը։ Նիստին չէին ներկայացել «Ազգային շարժման» պատգամավորները։ Նրանք անցել են բոյկոտի ռեժիմի և որպես պատճառ նշել են Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը։ «Ազգային շարժման» պատգամավորներն ասում են, որ բողոքի ակցիան շարունակելու են փողոցում։
«Ազգային շարժման» որոշումը քննադատել են իշխող թիմի անդամները։ Ըստ նրանց՝ սա ապակայունացնելու և քաոս բերելու հերթական անհաջող փորձն է։