Աջարիայի Գերագույն խորհուրդը բյուջեում փոփոխությունները 13 ձայներով հաստատեց
Աջարիայի Գերագույն խորհուրդը ինքնավար հանրապետության կառավարության ներկայացրած բյուջեում փոփոխությունների նախագիծը 13 ձայներով հաստատեց:
Քվեարկությանը չեր մասնակցում «Ազգային շարժում» կուսակցությունը:
Աջարիայի բյուջեից 20 միլիոն լարի հատկացնելու է «Կովիդ -19» -ի կառավարման վրա:
Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար՝ Ջաբա Փութկարաձեի խոսքով՝ տարբեր խնայողությունների հաշվին մոբիլիզացվել է ավելի քան 23 միլիոն լարի, որից 20 միլիոն ծախսվելու է անմիջապես վարակի դեմ պայքարին:
Առողջապահության վրա կծախսվի 20 -ից ավելի քան 8 միլիոն` նոր հանրապետական հիվանդանոցի, ինչպես նաև տարբեր կլինիկաների սարքավորումների և պահեստային ապաշար ստեղծելու համար:
Ավելի քան 7 միլիոն հատկացվեց կարանտինային տարածքների համար, 2 միլիոն 300 հազարը կծախսվի գյուղատնտեսության վրա, իսկ մնացածը կօգտագործվի համավարակի տարբեր սպասվող ծախսերի վրա:
Ինչպես նշվեց, կառավարությանը հաջողվել է մոբիլիզացնել միջոցները՝ նվազեցնելով պետական գործակալությունների վարչական, ներառյալ գորձուղու ծախսերը՝ ընդհանուր առմամբ երկուսուկես միլիոն լարիով:
Գերագույն ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կրճատվել է 90 հազար լարիով, Աջարիայի Կառավարության աշխատակազմի ծախսերը կրճատվել են 250 հազար լարիով:
Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսավորումը կրճատվել է 9,762,600 լարիով: Կրթության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորումը` 9,954,700 լարիով:
Առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունում 744,500 լարի ազատվեց, իսկ գյուղատնտեսության նախարարությունում՝ 2,9 միլիոն լարի:
Աջարիայի բյուջեն, որն ավելի քան 350 միլիոն լարի է, մնում է անփոփոխ, բայց համավարակի պատճառով, կառավարությունը նախատեսում է մայիսի վերջին կամ հունիսին բյուջեի փոփոխված նախագիծ ներկայացնել Գերագույն խորհրդին: