Աջարիայի գերագույն խորհրդի շենքի մոտ իրավապահների նկատմամբ ցուցաբերած անհնազանդության պատճառով ձերբակալել են ևս երկու անձի
Աջարիայի գերագույն խորհրդի շենքի մոտ իրավապահների նկատմամբ ցուցաբերած անհնազանդության պատճառով ձերբակալել են ևս երկու անձի

Աջարիայի գերագույն խորհրդի շենքի մոտ իրավապահների նկատմամբ ցուցաբերած անհնազանդության պատճառով ձերբակալել են բողոքի ցույցի ևս երկու մասնակցի:

«Այլընտրանք» ոչ կառավարական կազմակերպության անդամներին իրավապահները ձերբակալել են այն ժամանակ, երբ շենքի վրա փակցնում էին կպչուն պիտակներ:

Ընդհանուր, այսօր գերագույն խորհրդի մոտ, ոստիկանության նկատմամբ անհնազանդության պատճառով ձերբակալել են 4 հոգու: «Այլընտրանք» ոչ կառավարական կազմակերպության անդամներ Խաթունա Բերիձեին և Թեմուր Բերիձեին իրավապահները ձերբակալել են անհնազանդության պատճառով: Առավոտից Գերագույն խորհդի առաջին նիստին զուգահեռ «Այլնտրանք» և «Գործիր» կազմակերպությունների ներկայացուցիչներն անցկացնում են բողոքի ցույց:

Նրանք աջակցություն են հայտնում ընդդիմությանը և պահանջում Գերագույն խորհրդի արտահերթ ընտրություններ: