Աջարիայի գերագույն խորհրդի նիստին «Միացյալ ազգային շարժման» ու «Վրացական երազանքի» պատգամավորները բախվել են միմյանց
Աջարիայի գերագույն խորհրդի նիստին «Միացյալ ազգային շարժման» ու «Վրացական երազանքի» պատգամավորները բախվել են միմյանց

Աջարիայի գերագույն խորհրդի արտահերթ նիստին աղմուկ էր: «Միացյալ ազգային շարժման» ու «Վրացական երազանքի» պատգամավորները բախվեցին միմյանց:

«Միացյալ ազգային շարժման» անդամ Գիորգի Կիրթաձեն «Վրացական երազանքի» անդամ Վլադիմեր Մգալոբլիշվիլիին անվանել է անդաստիարակ, ինչը գրգռում է առաջացրել «Վրացական երազանքի» կողմից:

«Դուք անտաղանդ թուլամորդ եք: Մենք սկզբից մինչև վերջ լսեցինք անիմաստ ելույթը: Բյուջեից փող են գողանում: Բազմաթիվ հարցեր կան տալու: Աուդիտի ծառայությունը հետաքննություն է սկսել մեր հարցերի մեծ մասի վերաբերյալ: Ես չեմ պատրաստվում վիճաբանել, մենք պատրաստվում ենք բացահայտել, որտեղ փող կգողանան», – ասաց Գիորգի Կիրթաձեն:

Իր հերթին, «Վրացական երազանքի» անդամ Վլադիմեր Մգալոբլիշվիլին խնդրեց «Միացյալ ազգային շարժման» անդամ Գիորգի Կիրթաձեին լքել նիստը և հարցերը պարզել դրսում:

«Նրանք ժամանակին հայտարարություն արեցին, որ ով մտնում է Գերագույն խորհուրդ, դա կլինի դավաճան և ՊԱԾ-ի գործակալ: Հարցրի՝ դավաճան եք, թե՞ գործակալ, եթե եկել եք այստեղ: Իրականում նրանց հայտարարությունները մեկնաբանելուն ու հիշեցնելուն հետևեց գրգռվածություն: Երբ ինչ-որ բան ես ասում, պետք է մտածես, քանի որ հետագայում քեզ այդ մասին կհիշեցնեն», – ասաց Վլադիմեր Մգալոբլիշվիլին:

Նիստին աղմուկի պատճառով հայտարարվեց ընդմիջում: