Աջարիայի գերագույն խորհրդի բյուրոյի նիստին քննարկել են ընդդիմադիր վեց պատգամավորների իրավասության դադարեցման հարցը
Աղմուկ էր Աջարիայի գերագույն խորհրդի բյուրոյի նիստին, որտեղ քննարկում էին վեց ընդդիմադիրներ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցը:
Հարցն ընդգրկվեց հաջորդ լիագումար նիստի օրակարգում: Ընդդիմադիր պատգամավորների լիազորությունների դադարեցման պատճառը անհիմն բացակայություններն են: Խոսքը վերաբերում է հետընտրական շրջանին, երբ ընդդիմությունը բոյկոտի ռեժիմում էր:
«Ազգային շարժում» խմբակցության պատգամավոր Էլգուջա Բագրատիոնին ասում է, որ հարցը հատուկ բարձրացվել է ընտրություններից առաջ: Նա բանավոր դիմակայեց իշխող կուսակցության անդամներին:
«Նրանք փորձում են իրենց ուժերը ցուցադրել ընտրությունների համար, բայց նրանք ոչինչ չեն կարող անել և մենք կտեսնենք հոկտեմբերի 2-ից հետո, թե ինչպիսին կլինի նրանց տրամադրությունը», – ասել է Էլգուջա Բագրատիոնին:
Գերագույն խորհրդի նախագահ Դավիթ Գաբաիձեն ասում է, որ ընդդիմության մեղադրանքը անլուրջ է, քանի որ նիստը տեղի կունենա ընտրություններից հետո:
«Արդյո՞ք մեծամասնությունը կաջակցի իրավասության դադարեցմանը, դեռ չի քննարկվել, և պատգամավորները որոշում կկայացնեն անհատապես: Ես՝ որպես գերագույն խորհրդի նախագահ, նպատակահարմար չեմ գտնում դադարեցնել նրանց լիազորությունները, չնայած հարցի քննարկում պահանջում է կանոնակարգը: Նմանատիպ գործընթաց արդեն տեղի է ունեցել խորհրդարանում», – ասել է Դավիթ Գաբաիձեն: