Աջարիայի Գերագույն խոհրդի շենքի մոտ ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներն անցկացրել են բողոքի ցույց
Աջարիայի Գերագույն խոհրդի շենքի մոտ ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներն անցկացրել են բողոքի ցույց

Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խոհրդի շենքի մոտ ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներն անցկացրել են բողոքի ցույց:

Նրանք շենքի առջև կազմել են կենդանի շղթա և այդ ձևով բողոքարկել ընտրությունների արդյունքները:

Ցուցարարները Գերագույն խորհրդի շենքից երթով տեղափոխվել են Աջարիայի կառավարության մոտ:

«Ոչ ոքին չենք թողնի մուտք գործել Աջարիայի Գերագույն խորհուրդ: Այն բանից հետո, երբ գողացան մեր ձայները, չենք թույլ տա, որ որևէ մեկը մտնի այս շենք: Եթե Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ պատգամավորներն ըտրվել են իր ցանկությամբ, ապա սխալվում է նրանց այդ հարմարավետության հնարավորություն չենք տա»,- հայտարարել է «Ազգայի շարժման» «Գործիր» երիտասարդական կազմակերպության հիմնադիր Բաչի Մեքվաբիշվիլին: