Աջարիայի բոլոր դպրոցները պատրաստ են, որ ուսումնական գործընթացը դասասենյակներում ընթանա անվտանգ միջավայրում
Աջարիայում ուսումնական գործընթացն այսօր վերսկսվել է 228 հանրային և 24 մասնավոր դպրոցներում: Միակ դպրոցը, որտեղ ուսումը հետաձգվեց երկու շաբաթով, Շուախևիի շրջանի Ծինարեթի գյուղի դպրոցն է: Ըստ Աջարիայի կրթության նախարար, Մայա Խաջիշվիլիի, նախնական փորձարկման արդյունքում այս դպրոցի երեք ուսուցիչների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
«Ուսումնական գործընթացը վերսկսվել է ամենուր, խափանում ունենք միայն Շուախևիի դպրոցներից մեկում: Գործընթացը հետաձգել ենք երկու շաբաթով, քանի որ այնտեղ ուսուցիչների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Այս դպրոցում մենք ընդհանուր առմամբ 19 աշակերտ ունենք»,- ասել է Մայա Խաջիշվիլին:
Նախարարի հայտարարությամբ, Աջարիայի բոլոր դպրոցները պատրաստ են ուսումնական գործընթացն անց կացնել անվտանգ միջավայրում: Ըստ նրա, առաջին օրը դպրոցներում հաճախելիությունը բարձր է:
Բաթումիի մասշտաբով, ուսումը առցանց շարունակելու ցանկություն է հայտնել մոտ երեք հազար աշակերտ: