Աջարիայի առողջապահության նախարարությունը տեղեկություն է տարածում շրջանում համաճարակային վիճակի մասին

Աջարիայի առողջապահության նախարարությունը տեղեկություն է տարածում շրջանում համաճարակային վիճակի մասին:

Գերատեսչության փոխանցմամբ, այսօր արձանագրված նոր դեպքերից շրջանում հաստատվել է 263-ը:

Նրանց փոխանցմամբ, ապաքինվել է 467 վարակակիր և կլինիկայից դուրս է գրվել 125 պացիենտ:

Մինչ օրս Աջարիայում կորոնավիրուսից ապաքինվել է 26 322 պացիենտ:

Ծայրահեղ ծանր է 43 պացիենտի վիճակը, որոնք միացված են արհեստական շնչառության սարքին:

Կլինիկայում բուժումը շարունակում է 778 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 1268, առցանց կլինիկայում գրանցված է 2 916 վարակակիր: