Աջարիայի առողջապահության նախարարության այսօրվա տվյալներով, շրջանում արձանագրվել է վարակման 197 նոր դեպք, ապաքինվել է 388 պացիենտ:
Վարակման ակտիվ դեպքերի թիվը նվազել է 4 170-ով, այդ թվում կլինիկաներում 741, կովիդ-հյուրանոցներում 927, բնակարանային բուժում է ստանում 2 502 պացիենտ:
133 պացիենտի վիճակը ծանր է, այդ թվում 42-ը միացված է արհեստական շնչառության սարքին:
Կլինիկաներից այսօր դուրս է գրվել 87 ապաքինված:
Ընդհանուր, Աջարիայում կորոնավիրուսը հաղթահարել է 27 925 վարակակիր: