Աջարիայի առողջապահության նախարարությունը պաշտոնական տեղեկություն է տարածում այսօրվա դրությամբ շրջանում տիրող համաճարակային վիճակի մասին
Աջարիայի առողջապահության նախարարությունը պաշտոնական տեղեկություն է տարածում այսօրվա դրությամբ շրջանում տիրող համաճարակային վիճակի մասին:
Գերատեսչության փոխանցմամբ, վերջին 24 ժամում Աջարիայում ապաքինվել է 181 պացիենտ: Ընդհանուր, շրջանի մասշտաբով ապաքինվել է 6106 վարակակիր:
Աջարիայում հաստատվել է կորոնավիրուսի 487 նոր դեպք:
Բացի այդ, շրջանի մասշտաբով կովիդ-կլինիկաներում բուժում է ստանում 641 պացիենտ, 80 պացիենտ վիճակը ծանր է: Կովիդ-հյուրանոցներում մնում է 1110 պացիենտ:
Աջարիայում բնակարանային բուժում է ստանում 2205 վարակակիր, նրանք բժիշկների հսկողության տակ են: 1052 անձ ինքնամեկուսացման մեջ է: