Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, շրջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 47 նոր դեպք, ապաքինվել է 139 պացիենտ
Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, շրջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 47 նոր դեպք, ապաքինվել է 139 պացիենտ: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 32 478:
Բացի այդ, նրանց փոխանցմամբ, բուժման փուլում գտնվող պացիենտներից 13-ի վիճակը ծայրահեղ ծանր է և միացված են արհեստական շնչառության սարքին: Կլինիկայում բուժում է ստանում 366 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 251, առցանց կլինիկայում՝ 771-ը:
Հունարի 8-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք, ապաքինվել է 494 պացիենտ: