Աջարիայի Ինքնավար Հանրապետության 2022 թվականի բյուջեն կավելանա մինչև 436 միլիոն լարի։ Բյուջեի նախագիծն այսօր քննարկվել է Աջարիայի կառավարության նիստին։
Ըստ Թոռնիկե Ռիժվաձեի, սա աննախադեպ բարձր բյուջե է, որն ունեցել է Աջարիան։
Բյուջեից քաղաքապետարաններին է փոխանցվում 135 մլն լարի։ Նաև հաջորդ տարվա բյուջեով արդեն 20 մլն լարի է նախատեսված «Բաթումին առանց վթարային տների» ծրագրի համար։ Առաջին փուլում վթարային տներում ապրող ավելի քան 630 ընտանիք նոր բնակարան կստանա։
Հաջորդ տարվա բյուջեի նախագծով 15 մլն լարի է նախատեսված «երազանքի քաղաքում» բնակարանների կառուցման երկրորդ փուլի համար: Առաջին փուլը, որը նախատեսում է 582 ընտանիքի համար 3 շենքերում բնակարանների հանձնում, տարեվերջին արդեն ավարտվում է։
Ըստ Թոռնիկե Ռիժվաձեի, հաջորդ տարվա բյուջեն կլինի զբաղվածության և նոր աշխատատեղերի ստեղծման բյուջե։ Նրա խոսքով, առաջնահերթություն են մնում առողջապահության և սոցիալական ոլորտները։
Այսօր կառավարության նիստին արդեն ներկա էին Քոբուլեթիի, Քեդայի, Շուախևիի և Խուլոյի ընտրված քաղաքապետերը։