«Աջարիա տեքստիլի» աշխատակիցների թունավորման կապակցությամբ արտակարգ իրավիճակների ծառայությունը տարածում է հայտարարություն
«Աջարիա տեքստիլի» աշխատակիցների թունավորման կապակցությամբ արտակարգ իրավիճակների ծառայությունը տարածում է հայտարարություն:
Արտակարգ իրավիճակների համակարգման և անհետաձգելի օգնության կենտրոնի տեղեկությամբ, նրանք սննդային թունավորման մասին ահազանգ են ստացել Փոթիի «Աջարիա տեքստիլ» կարի գործարանում:
«Դեպքի վայր այցելած շտապ օգնության բրիգադներին աշխատակիցների մի մասը դիմավորել է անգիտակից վիճակում: Տեղում բժշկական օգնություն է ցուցաբերվել 19 մարդու: Առաջին բուժօգնություն տրամադրելուց հետո, 16 մարդ տեղափոխվել է «Լազիկա Մեդի» կլինիկա, իսկ երեք հիվանդներ հրաժարվել են հոսպիտալացումից», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: