Աջակցում ենք ՈՒկրաինայի եկեղեցու ավտոկեֆալիային, սակայն որոշումը կընդունենք համաշխարհային պատրիարքի որոշումից հետո. Զոսիմե
Աջակցում ենք ՈՒկրաինայի եկեղեցու ավտոկեֆալիային, սակայն որոշումը կընդունենք համաշխարհային պատրիարքի որոշումից հետո. Զոսիմե

Վրաստանի պատրիարքարանում ավարտվել է ուղղափառ եկեղեցու սուրբ սինոդի նիստը:

Ինչպես նիստից հետո հայտարարել է Ծիլկաանիի և Դուշեթիի էպիսկոպոս, Զոսիմեն, այսօրվա նիստին քննարկել են ՈՒկրաինայի հարցը, սակայն սուրբ Սինոդը ձեռնպահ է մնացել որևէ կոնկրետ որոշում ընդունելուց, մինչդեռ չի հրապարակվի համաշխարհային պատրիարքի որոշումը: Նրա խոսքերով, Վրաստանի եկեղեցին հավանաբար կճանաչի ՈՒկրաինայի եկեղեցու ավտոկեֆալիան, սակայն վերջնական որոշումը հայտնի կդառնա քիչ անց:

«Հունվարին հրապարակվելու է համաշխարհային պատրիարքի որոշումը և դրանից հետո մեր եկեղեցին կընդունի որոշում: Այս պահին ձեռնպահ ենք մնում: Վրաստանի եկեղեցին կճանաչի ՈՒկրաինայի եկեղեցու ավտոկեֆալիան»,-հայտարարել է Զոսիմեն:

Համաշխարհային պատրիարք Բարթլոմեոսը, ՈՒկրաինայի եկեղեցու առաջնորդ միտրոպոլիտ Էպիֆանեին ավտոկեֆալիայի տոմոսը կհանձնի հունվարի 6-ին Ստամբուլում: