Air Moldova ավիաընկերությունը սկսել է չվերները Թբիլիսի-Քիշնև ուղղությամբ
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ևս մեկ նոր ավիաընկերություն՝ Air Moldova-ն սկսել է թռիչքները Թբիլիսի-Քիշնև ուղղությամբ։ Այս մասին հայտնում է «Տավ Ջորջիա» ընկերությունը։
Քիշնև-Թբիլիսի առաջին չվերթով, որն այսօր իրականացրել է ավիաընկերությունը, իրենց իսկ տվյալներով՝ վայրէջք է կատարել 140 ուղևոր, իսկ Թբիլիսիից Քիշնև է մեկնել 133 մարդ։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին, Airbus 319 ինքնաթիռներով։ Նոյեմբերից ձմեռային սեզոնին ավիաընկերությունը նախատեսում է չվերթերի շաբաթական հաճախականությունը հասցնել չորսի։