«Air Moldova» ավիաընկերությունը հոկտեմբերին ծրագրում է ուղիղ չվերթեր Թբիլիսիից Քիշնև
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում իր գործունեությունն է սկսում ևս մեկ նոր ավիաընկերություն:
Համապատասխան ընթացակարգերը կատարելուց հետո Air Moldova-ն հոկտեմբերից ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Թբիլիսի-Քիշնև՝ շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին, Airbus 320 ինքնաթիռներով։
Նոյեմբերից ավիաընկերությունը նախատեսում է չվերթերի շաբաթական հաճախականությունը հասցնել չորսի։