«Air France» Փարիզ-Թբիլիսի առաջին չվերթի ուղևորներից մեկը լինելու է Սալոմե Զուրաբիշվիլին
Մարտի 31-ին, «Air France» ավիաընկերության Փարիզ-Թբիլիսի առաջին չվերթի ուղևորներից մեկը լինելու է Սալոմե Զուրաբիշվիլին:
Վրաստանի Առաջին ալիքի տեղեկությամբ, նախագահը Փարիզից Թբիլիսի է ուղևորվելու հենց ֆրանսիական ավիաընկերության օդանավով: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում անցկացվելու է նաև չվերթի տոնական դիմավորման արարողությունը:
«Air France» ավիաընկերությունը մինչև 2019 թվականի հոկտեմբերի 23-ը Փարիզ-Թբիլիսի-Փարիզ չվերթներն իրականացնելու է շաբաթը երկու անգամ հաճախականությամբ: