«Air France» ավիաընկերությունը վերսկսում է չվերթները Փարիզ-Թբիլիսի ուղղությամբ
Ապրիլի մեկից Ֆրանսիական «Air France» ավիաընկերությունը վերսկսելու է չվերթները Փարիզ-Թբիլիսի ուղղությամբ:
Ամռան սեզոնին Փարիզի Շառլ դե Գոլ օդանավակայանից Թբիլիսիի միջազգային օդանավակայանի ուղղությամբ չվերթներ կիրականացվեն շաբաթական երկու անգամ հաճախականությամբ:
«Air France» ավիաընկերությունը Վրաստանի ավիացիոն շուկա է մուտք գործել 2019 թվականի մարտի 31-ին: Այսօրվա դրությամբ իրականացնում է չվերթներ 170 ուղղություններով: