Air Baltic ավիաընկերությունը սկսում է գործել Բաթումիի միջազգային օդանավակայանում
Air Baltic ավիաընկերությունը սկսում է գործել Բաթումիի միջազգային օդանավակայանում

TAV Georgia-ի փոխանցմամբ՝ մայիսի 2-ից առաջին անգամ Բաթումիի միջազգային օդանավակայանում կսկսի գործել Air Baltic-ը։

Լատվիայի ազգային ավիաընկերությունը շաբաթական երկու անգամ թռիչքներ կիրականացնի դեպի Բաթումի, Airbus 220 ինքնաթիռներով։

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Air Baltic-ը գործում է 2006 թվականից։ Ավիաընկերությունը ամառային սեզոնին շաբաթական չորս անգամ թռիչքներ է իրականացնում դեպի Ռիգա։